Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ժամանակներ և բարքեր

Ժամանակներ և բարքեր
29.03.2025 | 12:24

Էն «կեղտոտ» ու «անմարդկային» Սովետի ամբողջ տարածքում ճոխ էին թատրոնները, օպերայի ու բալետի շենքերը, մշակութային օբյեկտները: Ռեստորաններն ու կաֆեները հաստատ չէին հասնի դրանց:

Հիմա ճոխ են ռեստորանները, կաֆեները, սաունաները, կազինոները: Հաստատ մշակութային օբյեկտները չեն հասնի դրանց:

Երևի միայն այս տարբերությունը հերիք է, որ հասկանալի լինի արժեհամակարգի տարբերությունը:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3648

Մեկնաբանություններ